Դեկտեմբերի 5-ին բ/մ թիմի անմիջական աջակցության շնորհիվ տեղի ունեցավ VIII ա-ի աշակերտուհի Բոջիկյան Լիլիթի պատկերած նկարների ցուցադրությունը , որը կրում էր << Սիրում եմ նկարել >> խորագիրը: Լիլիթը ներառական կրթության մեջ ընդգրկվել է 2007թ-ին : Ներառական կրթություն իրականացնող խմբի և ուսուցչական կազմի սերտ համագործակցության արդյունքում Լիլիթը կարողացավ հասնել շոշափելի հաջողությունների : Լիլիթը շատ է սիրում նկարել , հաճախում է նկարչական դպրոց : Նա նաև երաժշտական դպրոցի սան է : Կերպարվեստի ուցչուհի Սոֆյա Պարանյանի ջանքերի շնորհիվ Լիլիթն այսոր կարողանում է նկարել , մտքերն արտահայտել գույների միջոցով :Սիրելի ուսուցչուհու համառ ու հետևողական աշխատանքը, նկարչական դպրոցում ձեռք բերած գիտելիքներն իրենց արտացոլումն են գտել Լիլիթի նկարներում:
Նրա դասընկերներն իրենց հիացմունքն արտահայտեցին՝ դիտելով նկարները:
Նրա դասընկերներն իրենց հիացմունքն արտահայտեցին՝ դիտելով նկարները:
Հարկ է նշել, որ դպրոց հաճախելու օրվանից սկսած՝ Լիլիթը շրջապատված է եղել ջերմությամբ ու սիրով, որում մեծ վաստակ ունի դպրոցի տնօրեն Կ. Խաչատրյանը,փորձառու ուսուցչական կազմը և ներառական կրթություն իրականացնող խումբը: Աշխատանքն արդյունավետ կազմակերպելու լավագույն միջոցը համագործակցությունն է, իսկ համագործակցված աշխատանքն էլ հույս ու հավատ է ներշնչում վաղվա օրվա նկատմամբ:
Комментариев нет:
Отправить комментарий