среда, 27 апреля 2011 г.


ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ  ԴԱՍ`  ԳԵՏԱՇԵՆԻ     ԱՐԾՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ             <Ընդունի,  թե  հինգ  որդիներիցդ  մեկը  հայրենիքնն  է,  րան  ես  նվիրել>,-  այսպես  է  ասել  Թաթու  Կրպեյանը  հորը`  կռվի   դաշտ  մեկնելիս: 
Հայաստանի  ազգային  հերոս  Թաթուլ  Կրպեյանի  ծննդյան  46-ամյակի  կապակցությամբ` հիշատակի  ցերեկույթ  էր  կազմակերպել  7-րդ  <ա>  դասարանի  աշակերտները,    պատմության  ուսուցչուհի  Ս.Սիմոնյանի   օգնությամբ: 

Զատիկը  ողջ  քրիստոնյա   ժողովրդի  ամենասիրելի  տոնն  է:  Զատիկ  բառը  նշանակում  է  զատում,  բաժանում:  Քրիստոսի  արյան  հեղեղմամբ  մենք  զատվեցինք  մեղքի, մահվան  իշխանություից:
  ՎԵրջերս  ներառական կրթություն  ստացող  երեխաների  համար  կազմակերպվեց  միջոցառում  նվիրված  Սուրբ  Զատկի  տոնին:
Միջոցառմանը  մասնակցում  էին  ներառական  կրթություն  ստացող  երեխաները:

четверг, 21 апреля 2011 г.

Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր

Այն  20-րդ  դարի  առաջին  ցեղասպանությունն  էր,  աննախադեպ  իրադարձություն,  որը  տեղի  ունեցավ  հայերի  հետ:  Այս  անհերքելի  փաստը  համառորեն  չի  ընդունում  Թուրքիայի   կառավարությունը:  Հայոց  ցեղասպանությունը  ճանաչվել  է  աշխարհի  տասնյոթ  երկրների  և  ակնառու  գիտնականների  կողմից:   Հայերը  կարիք  չունեն  խնդրել  մեծ  տերություններին ճանաչել  Ցեղասպանությունը:  Ժխտելով  Հայոց  Ցեղասպանությունը  այդ  երկրները  բարոյական մեծ  վնաս  են  հասցնում  իրենց  իսկ  երկրի  վստահելիությանը,  հեղինակությանն  ու  վարքին:



вторник, 12 апреля 2011 г.

ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

  • Օրերս    <Հարմոնիա>  ռուսական  մշակույթի  կենտրոնի  կողմից   անցկացվեց Գագարինի  թռիչքի  50-ամյակին  նվիրված  միջոցառումների  շարք,  որին  իրենց  մասնակցությունն  ունեցան  մեր  դպրոցի  երեք  շնորհալի  աշակերտներ:  Նրանցից  երկուսը`  Դիանա  Ավետիսյանը  և  Լաուրա  Փահլևանյանը, շարադրությունների  մրցույթում  գրավեցին    II և III    տեղերը,  իսկ  նկարների, պաստառների  և  պատի  թերթի  մրցույթում  իր  ակտիվ  մասնակցությունն  ունեցավ  Էլյա  Գրիգորյանը  և  գրավեց     II  տեղը:

  • Դպրոցի  6-րդ  դասարանի  աշակերտուհի  Անուշ  Անանյանը  ապրիլի  11-ին   <Նոր  շնորհալիներ>   պատանի  երաժիշտ  կատարողների  հանրապետական  մրցույթ-փառատոնում  շահել  է  3-րդ  կարգի  մրցանակ /քանոն/:


  •  <ԱԺ  գավաթի>  մրցումների  կիսաեզրափակիչ  փուլում  դպրոցի  առաջին  և  վեցերորդ  դասարանների  թիմերը  գրավել  են  առաջին   տեղերը: