Նյու Յորքի տեքստիլագործները 1857թ. մարտի 8-ին երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից եւ աշխատանքի վատ պայմաններից: Հենց այդ իրադարձությունն է ընկած տարիներ անց նշվելիք կանանց տոնի հիմքում: Իրականում կինը մեծարվել է դեռ Հին Հռոմում: Այն ժամանակ տոնը կոչվում էր «Ազատ ծնված կանանց տոն»:
1908 թ-ին, արդեն 1857թ. «դատարկ կաթսայի երթին» մասնակցած կանանց թոռները նույն օրը պահանջեցին երեխաների աշխատանքի արգելք, աշխատանքի պայմանների բարելավում եւ կանանց ձայնի իրավունքի տրամադրում: Հաջորդ օրն Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հայտարարեց կանանց ազգային օր: 1910 թ-ին Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության: Ռուսաստանում այդ օրը նշվում է 1913թ-ից:
Մարտի 8-ը խորհրդային շրջանում ամենասիրված տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց եւ դրա փոխարեն սկսվեց նշվել ապրիլի 7-ը` որպես Մայրության եւ գեղեցկության օր: Սակայն տարիներ անց մարտի 8 -ը «վերածնվեց» և նորից դարձավ ոչ աշխատանքային օր՝ մնալով որպես սիրված տոներից մեկը:
Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը շնորհավորում է բոլոր կանանց՝ ցանկանալով ամենայն բարիք:
Комментариев нет:
Отправить комментарий