<Իմ Թումանյանը> խորագրով ցերեկույթը նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին:
Երեխային թումնյանական աշխարհը տանելը, ավելի ճիշտ` այդ աշխարհի դռներին մոտեցնելը /որպսզ երեխան ինքնուրույն մտնի/ առաջին ուսուցչի սրբազան պարտքը պետք է լինի: Թումանյանի հեքիաթների դաստիարակչական դերը 7-8տ երեխայի համար պիտի ներկայացնել որպես տոն. որը համարժեք է այբի ու բենի տոնին: Ցերեկույթը, կազմակերպել էր 2-րդ <բ> դասարանի դասվար Արմիդա Մանվելյանը, որը անցկացվեց հետաքրքրաշարժ մրցափուլերով, կրում էր <Գուշակիր հեքիաթը> հարցադրումը: Մրցույթը ուներ 4 փուլ: Թիմերը 3-ն էին` Լոռի, Դսեղ, Դեբեդ: 5-րդ փուլում թիմերը ներկայացրին մեկական բեմադրություն:
Լոռի-<Կիկոսի մահը>
Դսեղ-<Բարեկենդանը>
Դեբեդ-<Ոսկու կարասը>
Մրցափուլերի ընդմիջումներին երեխաները երգեցին,պարեցին,ասմունքին: Վերջում երեխաները պարգևատրվեցին մեդալներով, մի կողմում Թումանյանի դիմանկարն էր, մյուս կողմում հայտնի քառատողը /գործն է անմահ.../: Մեդալներով պարգևատրվեցին նաև ժուրիի անդամները:
Комментариев нет:
Отправить комментарий